Foto

Ոսկեպարից հեռացած 5 ընտանիքներից 3-ը Արցախից բռնագաղթածներ են

Ոսկեպարից հեռացած 5 ընտանիքներից 3-ը Արցախից բռնագաղթածներ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշից լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից տեղեկացա,որ սահմանազատման  անվան տսկ Ադրբեջանին սահմանամերձ տարածքները հանձնելուց հետո Ոսկեպարից հեռացել է 5 ընտանիք,որոնցից 3֊ը անցյալ տարի Արցախից բռնագաղթած,Ոսկեպարում հաստատված ընտանիքներ են։ Այդ 3 ընտանիքները տեղափոխվել  են Արմավիրի մարզի Ամասիա գյուղ։ Ոսկեպարից հեռացած 2 ընտանիքներից մեկը տեղափոխվել  է Ռուսաստան,մյուսը` Երևան։ Երևան տեղափոխված  ընտանիքը նպատակ  ունի այդտեղից  տեղափոխվել հեռավոր արտերկիր»։