Foto

Չենք կարող այդ փաստաթղթի անունը դնել «Խաղաղության պայմանագիր», դա ծուղակ է. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը «Խաղաղության պայմանագրի» կետերի շուրջ ծավալվող քննարկումներին վերաբերյալ հայտարարություն է տարածել իր տելեգրամյան ալիքում՝ նշելով.

«Քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ»:

Այս սկբունքը դիվանագիտության ու բանակցային գործընթացի հիմնարար սկզբունք է:

Ելնելով այս սկզբունքից՝ մենք չենք կարող «Խաղաղության պայմանագրի» 17 հոդվածներից 13-ը համարել համաձայնեցված և այդ հոդվածներով որևէ բան ստորագրել, առավել ևս դրա անունը դնել «Խաղաղության պայմանագիր» և հույս ունենալ, որ մնացած հոդվածներն էլ ապագայում կհամաձայնեցվեն:

Դա ծուղակ է, դա ցանկալին որպես իրականություն տեսնելու հերթական սխալն է»,- գրել է Մարուքյանը: