Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդիի գնահատմամբ՝ իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև Ժնևում անուղղակի բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է լավ առաջընթացով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Օմանի արտաքին գործերի նախարարը գրառում է կատարել Х-ի միկրոբլոգում։
Նա կառուցողական է բնութագրել հանդիպումների մթնոլորտը՝ նշելով, որ բանակցություններն ավարտվել են ընդհանուր նպատակների և ընթացիկ տեխնիկական հարցերի հստակեցման համար լավ առաջընթացով։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









