Foto

Անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք, և անգամ մեր ՍԴ փոփոխություններն Ալիևն է ընդունում․ Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․

«Մյունխենում Ադրբեջանի նախագահը ուղիղ հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի փոխըմբռնում։

«Եվ կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև կա մեծ, այսպես ասած, փոխըմբռնում այն մասին, թե ինչ պետք է արվի և ինչ հաջորդականությամբ», – ասաց Իլհամ Ալիևը:

Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնյաները՝ վարչապետը, արտգործնախարարը, Արդարադատության նախարարը և մի շարք իշխանական պատգամավորներ հայտարարում են, թե իբր Սահմանադրության փոփոխությունը արտաքին թելադրանքով չի նախաձեռնվել և դա ներքին օրակարգ է, Ալիևը շատ ուղիղ ու պարզ ասում է, որ մեր իշխանությունները գիտեն՝ ինչ պետք է արվի և ինչ հաջորդականությամբ…

Կամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում»։