• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգին




Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին:

Կառավարությունում հավանություն ստանալուց հետո կմեկնարկի ԱԺ-ում դրա վավերացման ընթացակարգը, եւ այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝  ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների այս տարվա ապրիլի 19-ին կայացած 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը:

Օգոստոսի 30-ին Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է:

Այս որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների  միջև առ այսօր տեղի է ունեցել 9 հանդիպում, որոնց շրջանակներում համատեղ ստորագրվել է 2 արձանագրություն:

Հանձնաժողովները պայմանավորվել են Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված հիմնարար սկզբունքն ամրագրել 2 հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգում:

2024թ. մայիսի 15-ին ստորագրված արձանագրության համաձայն՝ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, կողմերը համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)  – Խեյրիմլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)  – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը:

Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անքակտելիությունը, և պետական սահմանի մասին միջազգային պայմանագրի կնքումը նպատակ է հետապնդում միջազգայնորեն պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով կարգավորելու սահմանային հարցերը երկու պետությունների միջև՝ ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանը վերարտադրելու միջոցով:

Կանոնակարգով, մասնավորապես, նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացման կազմակերպում և դրանց շրջանակներում համապատասխան ուղեցույցների/փաստաթղթերի ընդունում, պետական սահմանագծի անցման Արձանագրություն-նկարագրության, համապատասխան մասշտաբի սահմանազատման քարտեզի կազմում, սահմանազատման փորձագիտական խմբերի գործունեության իրականացում, սահմանազատման փաստաթղթերի ձևակերպում և հրատարակում: Նախատեսվում է նաև սահմանազատման գործընթացում համապատասխան քարտեզագրական փաստաթղթերի, նորմատիվ իրավական և իրավաբանորեն հիմնավորված այլ փաստաթղթերի օգտագործումը, որն էլ հնարավորություն է ստեղծում երկկողմ մակարդակով ամրագրելու Հայաստանի պետական սահմանի միջազգային-իրավական կարգավիճակը:

Կանոնակարգը և դրա հիման վրա ընդունվող փաստաթղթերը լրացնում են Հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը, որոնք ուղղված են սահմանազատման և սահմանագծման աշխատանքների բնականոն ընթացքին: Դրանով կարգավորվում են նաև հետագայում Հանձնաժողովների աշխատանքների արդյունքում երկու պետությունների միջև կնքվելիք Պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը ՀՀ անվտանգության ամրապնդման, ինչպես նաև սահմանների անքակտելիության և տարածքային ամբողջականության ապահովման իրավական երաշխիքներից է:

Կանոնակարգը կայուն մեխանիզմներ, համապատասխան գործիքակազմ, ինչպես նաև ինստիտուցիոնալ հիմք է ստեղծում երկու պետությունների միջև սահմանային հարցերը կարգավորելու համար:

Կանոնակարգի տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Օմանի արտգործնախարարը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջընթացի մասին


    Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար


    Թույլ չեն տալիս պարգևատրել լավագույն ուսանողներին․ «Մեր ձևով» շարժման անդամը ահազանգում է


    Դեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)


    Անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք, և անգամ մեր ՍԴ փոփոխություններն Ալիևն է ընդունում․ Մարուքյան


    Դատավճիռն անհիմն է, անհամատեղելի՝ արդար դատաքննության հետ․ Վարդանյանի թիմի հայտարարությունը


    Իրանը իր «կարմիր գծերն» է առաջ քաշել ԱՄՆ-ի հետ բանակցություններում․ իրանագետ


    Ասա՛ ղեկավարիդ՝ թող պայմանագիր ուղարկի․ Ծառուկյանն արձագանքել է ամերիկացու մարտահրավերին


    Իրանը և ԱՄՆ-ն կաշխատեն հնարավոր համաձայնագրի տեքստի շուրջ


    ԱԺ պատգամավորները գործուղվում են Բրյուսել

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]