Նիկոլ Փաշինյանն օրերս մեծ ասուլիսում հերքել էրՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները, թեԵրևանը սաբոտաժ է անում տարածաշրջանիկոմունիկացիաների բացումը։ Նշելով, որ եթեՀայաստանը մտադրություն ունենա հրաժարվել 2020 թ. նոյեմբրի 9–ի հայտարարությունից, ապա այդմասին կհայտարարի, Փաշինյանն ասել էր, թենոյեմբերի 9–ի հայտարարությանը չի կարելի նայելդրվագային, այլ ամբողջականության մեջ, այդ թվում` գերիների, պատանդների համատեքստում։
Փաշինյանը նկատել էր, որ կոմունիկացիաները չենբացվել մինչև այս պահը նաև ՌԴ մի շարքգործընկերների` նոյեմբերի 9–ի փաստաթղթիտրամաբանության հետ կապ չունեցող և դրանհակասող մեկնաբանությունների պատճառով։ Հաճախ այդ մեկնաբանությունները հակասել են ՌԴ նախագահի` նոյեմբերի 9–ի ձևակերպումներին։
Նախօրեին Մոսկվայում, Միջազգայինհարաբերությունների պետական ինստիտուտի՝ ՄԳԻՄՕ-ի ուսանողների հետ հանդիպմանը ՍերգեյԼավրովը կրկին պնդել է իր հայտարարությունը, նշել, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանիղեկավարների կողմից ստորագրված եռակողմփաստաթղթերը կյանքի չեն կոչվում։ «Եռակողմպայմանավորվածությունները, որոնք կնքվել էին2020-ից 2022 թվականներին կայացածՌուսաստան-Հայաստան-Ադրբեջան մի քանիգագաթնաժողովների ընթացքում, այժմառկախված են։ Հաղորդակցության ուղիներիապաշրջափակմամբ զբաղվող եռակողմհանձնաժողովն այժմ գործնականում նիստեր չիգումարում։ Երևանը համարում է, որ դա պետք է անել ուղղակիորեն Ադրբեջանի հետ։ Եթե դաիրենց հաջողվի՝ ի սեր Աստծո», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքականգերատեսչության ղեկավարը, հերթական անգամպնդել, որ եռակողմ հայտարարություններիիրագործմանը խոչընդոտում են Հայաստանիիշխանությունները՝ նախևառաջ ճանապարհներիապաշրջափակման հարցում։
«Ես վերջերս զարմանքով կարդացի վարչապետՓաշինյանի հարցազրույցը, որում նա պնդում էր, թե այն մեղադրանքները, որ Հայաստանն է արգելակում ճանապարհներիապաշրջափակման գործընթացը, սուտ են և նենգափոխում են իրականությունը։ Դատարօրինակ է, որովհետև սկզբում Հայաստանըհրաժարվեց ավտոմոբիլային ճանապարհից՝ պնդելով, որ միայն երկաթուղի լինի։ Ադրբեջանըդրա իմաստը չէր տեսնում, սակայնհամաձայնեց՝ նաև մեր միջնորդությամբ։ Հետոմեկ էլ Հայաստանը հայտարարեց, որռուսաստանցի սահմանապահների որևէմասնակցություն հաղորդակցության ուղիներիանվտանգության ապահովմանը ևս չի լինի, չնայած դա նույնպես սևով սպիտակին էր գրված, և մեզ համար դա հասկանալի չէր։ Ասացին, որդա իրենք կանեն։ Ադրբեջանն էլ ասում է, որանվստահության և անգամ թշնամանքիմակարդակը չափազանց բարձր է, որպեսզիառաջին փուլում հայկական տարածքովՆախիջևան ուղևորվելիս ադրբեջանցիներնիրենց անվտանգ զգան», - ասել է Լավրովը։
Եռակողմ հայտարարության 9-րդ կետի շուրջԵրևանի և Մոսկվայի տարաձայնությունները դեռերկար կարող են շարունակվել, քանի դեռ Երևանըհետ չի կանչել իր ստորագրությունը։ Իսկ նման քայլըլրջագույն հետևանքներ կարող է ունենալ այլուղղություններով ևս։









