Հայաստանի կառավարությունը հրապարակել է Ադրբեջանի հետ սահմանազատմանկանոնակարգը, ըստ որի կողմերը համաձայնել ենսահմանազատումն իրականացնել 1991 թվականիԱլմա-Աթայի հռչակագրի վրա։ Ու թեպետ գործողիշխանությունները փորձում են դա որպեսդիվանագիտական ձեռքբերում ներկայացնել, հենցկանոնակարգի տեքստում նշվում է, թե այդհամաձայնությունը վերջնական չէ։ Գործընթացըկարող է հետագայում՝ խաղաղությանհամաձայնագրի ընդունումից հետո, այլսկզբունքներով ընթանալ։ «Եթե հետագայումՀայաստանի Հանրապետության և ԱդրբեջանիՀանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունններիհաստատման մասին համաձայնագրովնախատեսվեն այլ կարգավորումներ, ապատվյալ հիմնարար սկզբունքըկհամապատասխանեցվի վերը նշվածհամաձայնագրով սահմանված սկզբունքներին», - նշված է փաստաթղթում։
Փորձագետները դեռ 2022 թ. հոկտեմբերից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախըճանաչեց Ադրբեջանի մաս և հայտարարեց, որսահմանազատումն ու սահմանագծումնանցկացվելու է Ալմա Աթայի հռչակագրով, նշում էին, թե այդ հռչակագիրը չունի քարտեզային նկարագիր։ Ադրբեջանը ոչ միայն այդ հարցում, այլևկանոնակարգում ամրագրված ձևակերպման մեջմեծ մանևրի տեղ է թողել իր համար։
Գործող իշխանություններն ու նրանցսպասարկուներն այժմ էլ պնդում են, թե Ադրբեջանըպարտավոր է լինելու հետ քաշել իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Նման պահանջկանոնակարգը ոչ միայն չի տալիս, այլև Բաքվինհնարավորություն է ընձեռում խաղալ իր խաղը։ Չիբացառվում, որ Ադրբեջանը մեկ-երկու դիրքից հետքաշվի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա դաձեռբերում ներկայացնել, բայց 200 ք/կմ տարածքիդեօկուպացիան առնվազն ֆանտաստիկայի ժանրիցէ։









