Foto

Արցախի կորուստը մեզ պետք է պայքարի մղի, անկախ նրանից, թե ներքին թշնամի իշխանությունն ինչ կասի. Բագրատ Սրբազան

Մենք որեւէ վայրկյան չենք կարող հաշտ լինել Արցախի կորստի հետ, որովհետեւ սա մեր գողացված կենսագրությունն է. անկեղծ ասած, ամոթով եմ ես գալիս Եռաբլուր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

«Այդուհանդերձ, մեզ համար սա ուխտի օր է, ոչ թե սոսկ հիշատակելու, այլ ինքներս մեզ հիշեցնելու: Այն, որ այսօր Արցախի կորուստը, ես հավատում եմ՝ ժամանակավորապես, ուղղակիորեն անպատվություն է մեզ համար, միաժամանակ գողացված ուրախության իրականությունը, դա պետք է մեզ պետք է մղի պայքարի, հակառամ նրան, թե թե աշխարհն ինչ կասի, կամ այս ներքին թշնամի իշխանությունն ինչ կասի։

Այն մարդիկ, որոնք արցախցու հացն են կերել, այսօր ուրացել են: Եվ այո, պատասխանատուն էլ, մեղավորն էլ, պատմության խարանն էլ, ներկայիս խարանն էլ, մեր գողացված կենսագրության խարանն էլ Նիկոլ Փաշինյան երևույթի ճակատին է»,-նշեց նա: