Foto

Մենք իրավունք չունենք հարցականի տակ դնել Արցախի պետականությունը. Արցախի թեմի առաջնորդ

Իրավական եւ բարոյական իրավունք չունենք կասկածի տակ դնելու Արցախի պետականությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 2-ին ասել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վրթանես Աբրահամյանը։

Նա նշել է, որ Արցախ՝ Արցախի Հանրապետություն հայերի վերադարձի գլխավոր եւ առաջին երաշխիքը Արցախի պետականությունն է, որը միավորում է ժողովրդին, որը նրա ստեղծման մանդատ է տվել։

Արցախի պատմամշակութային հուշարձանների պաշտպանության միակ երաշխիքը եպիսկոպոսն անվանել է հայերի վերադարձն Արցախ։

«Ադրբեջանը դեռ խորհրդային ժամանակներից փորում էր յուրացնել հայկական պատմամշակութային հուշարձանները։ Դրա վկայությունն է այն, որ Արցախը միակ տարածքն էր ամբողջ Խորհրդային Միությունում, որտեղ չի գործել ոչ մի եկեղեցի»,- նշել է Վրթանես Աբրահամյանը։