Արցախի և Արցախի հակամարտության էջը մեզ համար փակված չէ և չի կարող լինել` սկսած պարզ մարդկային իրավունքից` մինչև հավաքական ազգային իրավունքը: Այս մասին հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Ինձ համար ընդունելի է Արցախը՝ թե՛ որպես անկախ հանրապետություն, թե՛ վերամիավորված մայր Հայաստանին, սակայն այսօր իրականությունն այն է, որ կորսված է Արցախը եւ այդ գաղափարական տարաձայնությունները անպտուղ են, իրականությունն այն է, որ տնավեր է արցախցին և հետևապես բոլորս ենք տնավեր: Իրականությունն այն է, որ այսօր ոչ մի արցախցի երեխա Արցախում դպրոց չգնաց, ոչ մի ուսանող կամ դասախոս չբացեց համալսարանի դուռը, Արցախի ոչ մի վանքում կամ եկեղեցում աղոթք չհնչեց, ոչ ոքի շիրիմի առջև խունկ չծխաց ու աղոթք չբարձրացավ։ Այսօր մեզ համար առանցքային և կարևւոր է երկու հարց՝ մայր Հայստանում արցախցի մեր քույրերի և եղբայրների լիարժեք խնբամքը և զուգահեռ Արցախ վերադարձի հարցը»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանի խոսքով՝ ցավոք այս ամենի մեղավորը Հայաստանի Հանրապետության իշխանությունն է, սա դատապարտության խարան է նրանց ճակատին։ Սրբազանը նկատեց` Արցախի պետությունը լուծարելու մասին Փաշինյանն ավելի շատ է խոսում, քան` Հեյդարի որդին, թեև որևէ մեկը չի կարող լուծարել Արցախի պետականությունը:
Սրբազանի խոսքով` Արցախի հարցը փակված չէ և չի կարող լինել:
«ՀՀ-ն պետք է հետամուտ լինի` Արցախի հիմնահարցը բանակցությունների օրակագրում ներառելուն, բանակցությունների շարունակականությունն ապահովելուն և արցախցիների խախտված իրավունքների վերականգնմանը հետամուտ լինելու, առաջին հերթին` համապատասխան անվտանգային երաշխիքներով, մինչ այդ` ապահովելով մեր քույրերի և եղբայրների` սոցիալ-տնտեսական բոլոր պայմանները, ում, ի միջի այլոց, Նեռ, զրկել ես քաղաքացիությունից »,- նշեց Բագրատ Սրբազանը:









