Foto

Քամալա Հարիսը վաղն առաջին հարցազրույցը կտա

ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը իր փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլզի հետ միասին վաղը առաջին հարցազրույցը կտա CNN-ին։

Հարցազրույցը Հարիսի համար առաջինը կլինի այն բանից հետո, երբ դարձավ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն։

Հանրապետականները բազմիցս մեղադրել են փոխնախագահին հարցազրույցից խուսափելու համար։ Հարիսն առաջիկայում նաև մամուլի ասուլիս է հրավիրելու։