• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Այսoրվա քաղաքական միտքը արևմտամետների ու ռուսամետների ճամբարներ են, որոնք «դաբրոներ» են ակնկալում. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև․

«Ադրբեջանի քաղաքագիտական, պետական շրջանակներում կա ձևակերպում. «Խաղաղօվկիանոսյան նավատորմը Կասպից ծով չի կարող հասնել»։ Համառոտ՝ սա Ադրբեջանի սառը հաշվարկված արտաքին քաղաքականությունն է, որի շնորհիվ այն լուրջ գործընկեր է միաժամանակ Արևմուտքի ու Ռուսաստանի համար, և նրա ազգային շահերն ու նույնիսկ հակամարդկային քայլերը դառնում են «ընկալելի»։

Վրաստանի վարչապետ Ի. Կոբախիձեն ասում է. «Մենք չտրվեցինք հսկայական համակարգված ճնշմանը, չբացեցինք երկրորդ ճակատ (Ռուսաստանի դեմ), չմիացանք պատժամիջոցներին, որոնք կարող էին երկիրը տանել պատերազմի և տնտեսական աղետի»։

Լուրջ պետությունները սիրողականներից տարբերվում են առաջին հերթին բովանդակությամբ, մտածողության առկայությամբ։ Այս ադրբեջանական, վրացական ձևակերպումների տակ կոնկրետ նպատակներ են դրված՝ ազգային խնդիրներ, ենթակառուցվածքային լուրջ նախագծեր, անհավանական թվացող լուծումներ, մեծ փողեր, կոմունիկացիաների տարբերակներ՝ նոր ճանապարհներ, երթուղիներ և այլն։

Ինչ ունենք Հայաստանում. աշխարհի մասին գավառական պատկերացումներով մի իշխանություն, որը բոլորի հետ փչացնելով հարաբերությունները՝ աղետ բերեց մեր երկիր, և մենք այսօր գտնվում ենք ԶՐՈ դաշնակից վիճակում։

Անմիտ պետությունները պատժվում են դաժանորեն, և նրանց անմիտ վերնախավերը կրում են ուղղակի պատասխանատվություն։

Ինչ է իրենից ներկայացնում այսoրվա հայաստանյան քաղաքական միտքը. արևմտամետների ու ռուսամետների բաժանված ճամբարներ, որոնք քաղաքական գնչուների պես «դաբրոներ» են ակնկալում մոսկվաներում, բրյուսելներում, վաշինգտոններում։ Մեր հավաքական միտքը՝ անկախ որևէ ճամբարից, չի փորձում Հայաստանի հետպատերազմյան վերականգնման տեսլականը մշակել ու որևէ ռացիոնալ բան առաջարկել սեփական ժողովորդին ու արտաքին աշխարհին։ Հատուկենտ գործիչների բացառությամբ։

Բոլոր մտածող երկրները դնում են կարճաժամկետ և ստրատեգիական նպատակներ։ Ի՞նչ է անում Երևանը. Երևանը չկա, անլեզու, անդեմ, անիմաստ մի միավոր է, որին արդեն առանց դիվանագիտական կոռեկտության ասում են «այսպես շարունակեք` մորթվելու եք», ու Երևանը, միևնույն է, դա էլ չի հասկանում։

Մեզանում անմտությունը գրավել է բոլոր կենսական ոլորտները։ Մեր քաղաքական միտքը ազգային-ապազգային արխայիկ բարիկադավորման մեջ է։ Մենք ոչ մի ռացիոնալ նպատակ չենք դնում. սա սարսափելի իրողություն է։ Մենք այլևս չենք էլ հասկանում՝ դրսից մեզ ինչ են ասում, ուր է տանում պրոցեսը։ Մենք նույնիսկ մեր երկրով անցնելիք մի ճանապարհի կամ մի խողովակի ճիշտ տարբերակը մեզ համար չենք կարողանում հաշվարկել ու առաջ տանել։

Պետությունները և ժողովուրդները երբեք չեն հասնում իրենց նպատակներին, եթե չեն ձևակերպում այդ նպատակները։

Հարցը մեր մարդկային, քաղաքական ռեսուրսի մեջ է. պիտի կարողանանք ձևավորել նոր բովանդակությամբ ու նոր խաղի կանոններով վերնախավ, որը խիզախորեն կխոսի սեփական ժողովրդի հետ ու կվերցնի պատասխանատվություն, ոչ թե շարունակենք կա´մ սպասարկել «մեծարգոյին» կամ էլ կառչել դիզած հարստությունից ու սպասել հրաշքի։ Մի տարի առաջ արդեն սպասել ենք հրաշքի և ունենք կորսված Արցախ։

Կատարված ու հավանական աղետի ծավալներն այնքան սահմռկեցուցիչ են, որ հանրային կյանքում անխուսափելի է դառնում բարդ–ցավոտ հարցերի հրապարակային քննարկումը, որը հետագայում վերածվելու է լուրջ ռազբորկայի»։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Ծեծկռտուք՝ Երևանում․ վարորդը ուղեվարձը չվճարելու պատճառով վեճի ժամանակ հարվածել է ուղևորին


    «Մեր ձևով» շարժման անդամները կլինեն դատարանի բակում՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի


    Պարզաբանում՝ Վաղարշապատում հաշվառված անձանց մասին տարածվող տեղեկությունների մասին


    Կոչ՝ Սամվել Կարապետյանի դատական նիստին եղեք հակակոռուպցիոն դատարանի բակում


    Ուզբեկստանում «Արևմտյան Ադրբեջանի պատմություններ» գիրք է լույս տեսել


    ՆԱՏՕ-ն բացահայտել է ուկրաինական հակամարտության կարգավորման միակ ճանապարհը


    Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է


    «Մայր Հայաստանը» ահազանգում է ընտրախախտումների մասին, հավելյալ մարդկանց են հաշվառում


    Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ոսկեվազի խաչմերուկում․ 10 վիրավոր կա


    Վրացական որոշ արևմտամետ ՀԿ-ներ տեղափոխվել են ՀՀ և ստացել իշխանական աջակցություն․ քաղաքագետ

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]