Ռուսաստանի
Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 18-ի երեկոյան երկօրյա պաշտոնական
այցով ժամանել է Բաքու։ Այցի հիմնական օրվա ծրագիրը մեկնարկում է այսօր։ Սա
Պուտինի և Ալիևի երրորդ անձնական հանդիպումն է 2024 թվականին։ Գլխավոր միջոցառումը
լինելու է երկկողմ բանակցությունների երկու փուլերը, որոնք կանցկացվեն նեղ և
ընդլայնված ձևաչափերով։
Նշվում է, որ ՌԴ
նախագահի` Բաքու պետական այցի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավար Վլադիմիր
Պուտինն ու Իլհամ Ալիևն ի թիվս այլ հարցերի կքննարկեն նաև տարածաշրջանային և
միջազգային խնդիրներ, այդ թվում՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման
թեման։ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունն այցից առաջ հաղորդագրություն է տարածել,
նշել, թե Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն
ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման
գործում։ «Առանցքային
խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ–ադրբեջանական սահմանի
սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումն ամենաբարձր
մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»,-
ասվում է փաստաթղթում։
Մինչ ՌԴ նախագահը
բանակցություններ է վարում, Ադրբեջանը շարունակում է մեղադրանքներ հասցեագրել
հայկական կողմին։ Վերջին մեկ շաբաթում Բաքուն հինգ անգամ Հայաստանին մեղադրել է
հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Միայն երեկ մեղադրել են Նախիջևանի Ջուղայի
շրջանում և Վարդենիսի շրջանի դիրքերից Քելբաջարի՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
կրակելու համար։
Հայկական կողմը
բավարարվում է ընդամենը հերքումներ տարածելով, իսկ «գերագույն գլխավոր»
հրամանատարը «Իրական Հայաստանի» մասին անորակ ոտանավոր է երկնում, ասես մեր շուրջ
ոչինչ տեղի չի ունենում։









