Բաքու պետական այցի նախօրեին, Ռուսաստանի հայերի միությունը դիմել
է Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով, բանակցությունների ընթացքում բարձրացնել Ադրբեջանում
պահվող հայերի, այդ թվում Արցախի նախկին ղեկավարների հարցը:
ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի ուղերձում մասնավորապես
ասվում է.
«Մեծարգո Վլադիմիր
Վլադիմիրի.
Ադրբեջան կատարելիք
Ձեր այցի հագեցած օրակարգում, ինչպես հայտնի է, բազմաթիվ օրախնդիր հարցեր կան, որոնք
վերաբերվում են տարածաշրջանային և միջազգային քաղաքականությանը, այդ թվում՝ ադրբեջանահայկական
կարգավորումը:
Ավելի քան
100 հազար բռնի տեղահանված հայերի, Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային և
հոգևոր ժառանգության, ինչպես նաև մի քանի տասնյակ գերիների, որոնց թվում՝
Ադրբեջանի կողմից գրեթե մեկ տարի ապօրինի պահվող ԼՂՀ ղեկավարության ներկայացուցիչների
ճակատագիրն անհանգստացնում է ոչ միայն
աշխարհի հայությանը, այլև բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն բարու և արդարության,
մարդասիրական գաղափարների նկատմամբ: Ռուսաստանը, ռուս գրակյանության և մշակույթի, քաղաքական
և պետական առաջավոր գործիչները միշտ աչքի են ընկել դրանով:
Մեծարգո Վլադիմիր
Վլադիմիրի.
Ռուսաստանի Դաշնության միլիոնավոր հայազգի քաղաքացիների
անունից դիմում եմ Ձեզ, որպես մեր նախագահի, խնդրանքով՝ Արդրբեջան կատարելիք Ձեր պետական
այցի ընթացքում անդրադառնալ այս հարցերին: Վստահ ենք, որ դրանք Ձեր մշտական ուշադրության
տակ են: Ձեր անձնական հեղինակությունը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հարաբերությունների
որակը մեզ հուս է տալիս, որ այս հարցերում դրական առաջընթաց կլինի: Հատկապես դա վերաբերվում
է Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի
Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Մանուկյանի, Լևոն Մնացականյանի և մյուսների ճակատագրին»









