Foto

Հայաստանում արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող Արևմտյան Նիլ վիրուսը. մեկ մարդ մահացել է

Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող՝ Արևմտյան Նիլ կոչվող վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել:

Ազատության փոխանցմամբ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տվյալներով՝ նրանց վիճակը գնահատվում է միջինից մինչև ծանր, ամենաերիտասարդը 25, տարեցը 65 տարեկան է: Բոլորն էլ ունեն խրոնիկ ու ծանր հիվանդություններ, մահացողը նույնպես ռիսկային գոտում է եղել, տարիքը՝ 60-ից բարձր:

Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մինչև ուղեղի թաղանթի կամ ուղեղի բորբոքում կամ երկուսը միասին՝ մենինգոէնցեֆալիտ:

 NEWS.am-ին Առողջապահության նախարարության խոսնակը հայտնում է, որ հիվանդությունը կովիդի, կարմրուկի նման արագ տարածվող չէ եւ հազվադեպ էհանդիպում ռիսկային խմբում գտնվող, ծանր քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդների մոտ՝ ինչպիսիք են քաղցկեղի վեջին ստադիա, լուրջ սիրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ եւ այլն: