Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, իսկմենք առաջարկում ենք այն դարձնելտարածաշրջանի մյուս պետությունների հետկապակցված երկիր և նրա համար բացելտարբեր տրանսպորտային ուղիներ, այս մասինամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայիհամալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսին տվածհարցազրույցում հայտարարել է Ադրբեջանինախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նաև նշել է, որ Հայաստանի հետ երկկողմհարաբերություններում Ադրբեջանը նույնպեսփորձում է անցյալը թողնել հետևում։
«Որոշ վերքեր դեռ թարմ են, և մենք չենք կարողաչք փակել որոշ հիշողությունների վրա։ Սակայնմիևնույն ժամանակ մենք նայում ենք դեպիապագա՝ դեպի հավերժական խաղաղություն»,-ընդգծել է նա։
Հաջիևը հավելել է, որ երկու երկրներն արդենհաստատել են առևտրային կապեր ևաշխատում են տրանսպորտային կապերիստեղծման ուղղությամբ։









