Foto

Արարատի մարզում կասեցվել է հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Նարեկ Կարապետյանին պատկանող հացի արտադրամասում (Արարատի մարզ, գյուղ Գետազատ) իրականացվել է վերահսկողական միջոցառում՝ ստուգում, որի արդյունքում այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. հիմք` Տեսչական մարմնի ղեկավարի որոշումը: 

❌  Ստուգմամբ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել՝

✔️ սննդային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,

✔️ արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը,

✔️ պարենային (սննդային) հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի  պահպանման պայմանները,

📌 արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով, որոնց դռները չեն բացվի դեպի արտադրական շինություն,

📌 առկա չի եղել անձնակազմի համար հանդերձարան:

     🟢 Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: