Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 17-ին, ժամը 16։15-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է ավտոմեքենա։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին այրվում է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 16:48-ին: Այրվել է ավտոմեքենան։
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։