Foto

Ուգանդայում առաջին անգամ կապիկի ծաղկի վիրուս է հայտնաբերվել. AFP

Ուգանդայում առաջին անգամ գրանցվել է կապիկի ծաղկի վիրուսով (Mpox) վարակման դեպք։ Երկու հիվանդների մասին տեղեկացրել է AFP-ն։

Վարակման դեպքերը հայտնաբերվել են Կասեսե եւ Մպոնդվե քաղաքներում։ Ուգանդայի առողջապահության նախարարությունը պարզել է, որ վարակը եկել է հարեւան երկրից՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից։ Ինը մարդ վերցվել է բժշկական հսկողության տակ վարակվածների հետ շփումից հետո։

Մինչ այդ Քենիան եւ Բուրունդին էին տեղեկացրել Mpox մեկ եւ երեք դեպքերի մասին համապատասխանաբար։ Հուլիսի 20-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հայտնել էին ավելի քան 11 հազար կասկածների եւ դրա հետ կապված 450 մահացու ելքերի մասին։

Աֆրիկյան միությունը շտապ կարգով 10 մլն դոլար է հատկացրել մայրցամաքում հիվանդության բռնկման դեմ պայքարի համար։ Նախատեսվում է բարելավել վիրուսի ուսումնասիրման, լաբորատոր թեստավորման, տվյալների հավաքման եւ պատվաստման հասանելիության աշխատանքը։

Mpox-ը առաջին անգամ հայտնաբերվել է 1970թ. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Հիվանդությունը հիմնականում սահմանափակված էր Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայի երկրներում։ Բայց 2022թ. մայիսին հիվանդացությունն ավելացավ ամբողջ աշխարհում՝ վիրուսի նոր տեսակի տարածման պատճառով։