Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է քաղաքի վերակառուցվող Թումանյան փողոց՝ ծանոթացել այնտեղ իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, հանդիպել շինարարներին ու բնակիչներին, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները։Հայտնում են Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
Առուշանյանն ընդգծել է, որ համայնքն ամեն ինչ անում է՝ փողոցի վերակառուցումն արագ և որակյալ կերպով ավարտին հասցնելու համար։ Թումանյան փողոցը, լինելով համայնքի կարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը, երբևէ չի ասֆալտապատվել:
Համայնքի ղեկավարի որոշմամբ՝ Թումանյան փողոցը ոչ միայն կասֆալտապատվի, այլև կունենա ժամանակակից ճանապարհային ենթակառուցվածքի բոլոր տարրերը: Նախագիծը ներառում է նոր մայթերի կառուցում, արտաքին լուսավորության ցանցի արդիականացում, ինչպես նաև կանաչապատ գոտիների ընդլայնում: Վերակառուցման աշխատանքներն ընթանում են բավականին ակտիվ. օրերցօր փողոցը գեղեցիկ և բարեկարգ տեսք է ստանում։
Թումանյան փողոցի օրինակով վերանորոգվում են նաև Գորիսի այլ փողոցներ՝ դարձնելով քաղաքն առավել գրավիչ և հարմարավետ բոլորի համար։Ծրագիրն իրականցվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում։
                
                                








