Երեկ որքան տեղյակ եմ, մարդու որդին (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ) այս խաչի մատերիալի մասին է խոսել, որից վախենում , սարսափում է: Այս մասին, հայրենադարձների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Նա ցույց տվեց իր պարանոցի խաչը եւ ասաց. «Այս խաչը փամփուշտներից է սարքված, այս խաչը խաղաղության ու հաղթանակի խաչ է: Էս խաչն իմ ուխտի խաչն է, եւ այս խաչը տեսնելուց սարսափում է այդ մարդը:
Ի՞նչ կարեւոր էր ԱԺ ամբիոնից սրա մասին խոսել: Դա նշանակում է, որ մենք փողոցից էլ էն կողմ ենք հասել, գրունտի վրա էլ չենք արդեն: Սա է այսօրվա որակը»: