Foto

ՔՊ-ն Խաչատուր Սուքիասյանին նկատողությո՞ւն է արել

Ինչպես հայտնի է, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը երեկ սպառնալիքներ է հնչեցրել ընդդիմության ներկայացուցիչների հասցեին։  Արդեն այսօր «ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, թե  Սուքիասյանի հնչեցրած դիրքորոշումը չի արտահայտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության դիրքորոշումը։ 

Ի դեպ, «Հրապարակի» տեղեկություններով, Խաչատուր Սուքիասյանը, երեկվա ելույթից հետո, ՔՊ ղեկավարությունից նկատողություն է ստացել, որ դրանով ավելի շատ վնասում, քան աջակցում է իշխանություններին։