Ես երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում, ստացիոնար պայմաններում, իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն, այսպիսի մոտեցում, ըմբռնում, որ բոլորս գտնվում ենք նույն նավի վրա, ծովը փոթորկված է, և եթե չկարողանանք միասին, համերաշխ նավարկել դեպի խաղաղ ափեր, ապա կկործանվենք: Այս մասին այսօր` մայիսի 18-ին, Բագրատ Սրբազանի և քաղաքական ուժերի հանդիպման ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը:
«Տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսակետներ են հնչում, բայց միասնաբար լինելու և ընթանալու դեպի իշխանափոխություն, երկիրը դուրս հանելու խորագույն անվտանգային, և ռեսուրսները ներդնելու պատրաստակամություն ես նկատեցի»,-ասաց Մենուա Սողոմոնյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք կան հարցեր, որոնց շուրջ ամեն դեպքում համաձայնության չեն եկել:
Մենուա Սողոմոնյանի խոսքով, նոր վարչապետի թեկնածուի անուններ նույնպես քննարկվում են, բայց ինքը իրավազոր չէ անուններ բարձրաձայնել:
«Բնականանար միայն իշխանափոխությամբ երկրի բոլոր խնդիրները չեն լուծվի, ենթադրում եմ, որ այս համախմբումը պետք ա լինի նաև հետիշխանափոխական շրջանում»,-ասաց Մենուա Սողոմոնկանը` կարևորելով Բագրատ Սրբազանի կազմակերպած հանդիպումները ոչ միայն քաղաքական ուժերի, այլև մասնագիտական հանրույթների հետ: