Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդունել է ԵՄ խորհրդի Քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին և նրանց տեղեկացրել առաքելության մանդատի և գործունեության մասին։ Այս մասին ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։