Foto

Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովային՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի խոսքերը, թե Ռուսաստանը մտահոգված է հայտնել ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման վերաբերյալ։

«Ես կասեի, որ որոշ վայրիվերումներ, որոնք մենք տեսնում ենք տարածաշրջանում, պայմանավորված են վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով: Ինչ վերաբերում է Բրյուսելում այս հանդիպմանը, ինչպես ես երեկ հայտարարեցի, այն կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա, քանի որ Հայաստանը աշխատում է իր առևտրային հարաբերությունների և հումանիտար կարիքները բավարարելու դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, և ոչ մի այլ բանի վրա»,-հայտարարել է Միլլերը ճեպազրույցի ընթացքում։