Foto

Երևանի իշխանությունները լուծարել են «Ջրային կառույցներ» ընկերությունը, գործազուրկ կմնա 35 մարդ

«Ջրային կառույցներ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, լուծարվել է։ Համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 12-ին Երևանի ավագանու նիստում։

Իշխանությունները դա բացատրեցին նրանով, որ ընկերության լուծարումը հնարավորություն կստեղծի քաղաքապետարանի գույքի արդյունավետ կառավարման և պահպանման համար։

Ընկերության 132 աշխատակիցներից 97-ը կաշխատեն Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ում։ Մնացած 35 հոգին անգործ կմնան։