Foto

Գալիք Սահմանադրությունը, իմ կարծիքով, արդեն զերծ կլինի ազգային բոլոր տեսակի դիմագծերից․սահմանադրագետ

Արդարադատության նախարարությունում հանդիպաման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության»։ Վարչապետի կարծիքովч կարիք չկա կառավարման խորհրդարանական մոդելը փոխելու։ Այս և թեմային վերբերվող այլ հարցերի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել սահմանադրագետ Վահե Գրիգորյանին։

-          Ըստ Նիկոլ Փաշինյանի, կառավարման խորդրհդարանական մոդելը փոխելու կարիք չկա, բայց ՀՀ-ին ոչ թե սահամանադրական փոփոխություններ, այլ՝ նոր Սահմանադրություն է պետք։ Մեր Սահմանադրությունում ի՞նչն է խանգարում այս իշխանությանը։

-          Իհարկե, մեր Սահմադրությունը աշխարհի լավագույններից չէ։ Ինչ վերաբերում է կառավարման մոդելին՝ ես գնտում եմ, որ այն նույնիսկ մեզ համար ուռճացված է, բայց վստահ եմ, որ կառավարության ժամանակավոր ղեկավարի իրական նպատակն է փոխել կամ հանել Սահմանադրության պրեամբուլան, որն այս պահին հղում է անում Անկախության հռչակագրին, հրաժարվել դրանից և  փակել Արցախի հարցը։

-          Սահմանադրական փոփոխությունը քննարկվում է ԵՄ-ի հետ, ի՞նչ կտա այդ փոփոխությունը իշխանությանը և ԵՄ-ին։

-          Ակնհայտ է, որ նոր Սահմանադրությունը կլինի ավելի լիբերալ, չի ունենա Անկախության հռչակագրով արծարծվող Արցախյան հիմնահարցի, Հայոց ցեղասպանության ճանաչման պարտադիր պահանջի դրույթներ։ Գալիք Սահմանադրությունը, իմ կարծիքով, արդեն զերծ կլինի ազգային բոլոր տեսակի դիմագծերից։  Ես 2021թ-ից հանդես եմ եկել՝ «Ո՛չ նոր Սահմանադրությանը» կարգախոսով։ Այն գալու է վերջանականապես լիգիտիմացնելու և իրավական տեսքով ապահավելու, այպես կոչված, գալիք «խաղաղությունը»։ Չեմ զարմանա, որ սահմանադրական բերեփոխումների կարգախոսը լինի՝ «Այո՛ խաղաղոությանը»։

-          Ենթադրելի է, որ նոր Սահմանադրությունը պետք է ներառի իշխանության վերջին շրջանում հնչեցրած թեզերը, օրինակ՝ դատաիրավական համակարգի վեթինգ, գենդերային հավասարություն և այլն։ Դեպի լավը և վատը ի՞նչ ազդակներ եք տեսնում։

-          Լիբերալությունն ազատությունների առկայության հետ շփոթել պետք չէ։ Լիբերալ ֆաշիզմը ևս ֆաշիզմի դրսևորումներից է: Լիբերալները որևէ այլ կարծիք չեն կարողանում ընկալել։ Ես վստահ եմ, որ այս իշխանությունը դասական լիբերտանտ իշխանություն է։  Օրինակ՝ հնարավոր է դատական իշխանությունն ավելի կախյալ դարձնել քաղաքական իշխանությունից, դրական փոփոխություններ ես չեմ սպասում։

-        

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան