Foto

Բռնության ենթարկված շտապ օգնության բժշկի էքսկլյուզիվ հարցազրույցը՝ Vesti.am կայքին

Հունվարի 14-ին մամուլը գրեց «Շտապ օգնության» ծառայության բժշկին բռնության ենթարկելու հերթական դեպքի մասին։ Շտապ օգնության 28 ամյա բժիշկը Vesti.am-ի հետ զրույցում չցանկացավ, որպիսի անձանական տվալներ հրապարակվեն, սակայն պատրաստակամ պատասխանեց հարցերին։

-          Բժի՛շկ, հիվանդն ի՞նչ գանգատներով էր զանգահարել շտապ օգնություն։

-          Հունվարի 13-ին, առավոտյան, հերթափոխն ընդունելուց անմիջապես հետո, կանչ ենք ստացել Նորաշեն 16-րդ թաղամասի 33 շենքի մեզ քաջ ծանոթ հասցեից։ 09։05 ստացվել է կանչ, 09։10 արդեն հասցեում էինք։ Վերջին 3 ամսվա ընթացքում այդ հասցեից հաճախակի ենք կանչ ստանում։ 41-42 տարեկան բուժառուն ունի թոքի քաղցկեղ, հիվանդությունը գտնվում է բարդ փուլում՝ մետաստազներ և այլն։ Իմ տեղեկություններով բուժառուն հրաժարվել է նաև քիմեոթերապևտիկ բուժում ստանալուց։ Հիմա ստանում է ամոքիչ բուժում՝ ցավազրկողների միջոցով։ Եղել են դեպքեր, երբ օրվա ընթացքում 3-5 կանչ է տվել, պարբերաբար այցելում ենք և ցավազրկում։

-          Ի՞նչից սկսեց վիճաբանությունը։

-          Երբ  ներս մտանք,  հիվանդի մայրն (ծեր կին է) ասաց, որ մեզ կանչել են, որպիսի ներարկենք «Տրամադոլ» դեղորայք, որը պարունակում է նաև թմրանույթ և հսկվող դեղորայքի շարքից է։ Նշեց, որ իրենք խոսել են իրենց բժշկի հետ և վերջինս էլ ասել է, որ Շտապ օգնություն կանչեն և մենք դա ներարկենք։ Նշեց նաև, որ սպասպել են միչև առավոտյան 09։00-ն, որ հերթափոխը փոխվի և  այդ դեղի քանակը բրիգադի մոտ վերջացած չլինի։

-          Ունե՞ր բուժառուն այդ դեղորայքի կարիքը։

-          Ո՛չ։ Հիվանդին զննելուց հետո պարզ էր, որ նա ադեկվատ է, ցավային շոկ առկա չէ, զարկերակային ճնշումը նորմալ էր, կարողանում էր վեր կենալ, նստել, կանգնել, իսկ հետո պարզվեց, որ կարող է աթոռ վերցնել և հարվածներ հասցնել։ Գտել եմ, որ «Տրամադոլ» դեղորայքի կարիք չկա և ասել եմ դրա մասին: Իրենք պնդեցին, որ պարտավոր ենք ներարկել և՛ այլն, և՛ այլն։ Տվյալ հիվանդը նաև մորֆին է ստանում պոլիկլինիկայից, հատուկ դեղատոմսով՝ մեկ շաբաթվա համար։ Երբ շաբաթն ավարտվում է տանում են, դատարակ սրվակները հանձնում են և նորը ստանում։ Հնարավոր չէ վերահսկել, թե 1 շաբաթվա կուրսը քանի օրում է սպառել։ Համենայն դեպս ինձ ասացին, որ նախորդ օրը վատ է զգացել  և մի քանի անգամ ներարկել են, ինչը  չի թույլատրվում։ Սա և լարված մթնոլորտը հաշվի առնելով՝ իրեն ասել եմ, որ ներարկվում է «Տրամադոլ» դեղը, սակայն բուժքրոջն այլ դեղորայք ասացի, որ հավաքի։ Սա ընդունված է, հոգեբանորեն հիվանդը, երբ մտածում է, որ ստանում է իր ցանկալի բուժումը, ապա ազդեցությունն էլ իր համար ցանկալի է դարձնում հոգեբանորեն։ Սակայն հիվանդն ինձնից պահանջեց ցույց տալ «Տրամադոլ» դեղի դատարկ սրվակը: Ասացի, որ չեմ պատրաստվում դա ներարկել, քանի որ դրա կարիքը չկա։ Օֆիոիդները, շատ ներարկելիս, կարող են շնչառության կանգ առաջացնել և մարդը մահանա ներարկված դեղորայքից։ Սա բացատրեցի և՛ իրեն, և՛ իր մայրիկին։ Երբ վերջապես նորից կրկնեցի, որ «Տրամադոլ» չեմ ներակելու, ագրեսիվացավ, ոտքով հարվածեց, աթոռը շպրտեց իմ ուղղությամբ, տեղից վեր կացավ, բորբոքվեց։

-          Ի՞նչ եղավ հետո, որևէ մեկը փորձե՞ց իրեն հանգստացնել։

-          Իմ հորդորներին հաջորդեց այն, որ նա աթոռը վերցրեց և հարձակվեց վրաս: Հետո վիճաբանությանը միացան նրա երկու որդիները, երեքով ինձ գցեցին գետնին և սկսեցին ծեծել: Մոտ 5րոպե գետին ընկած ծեծում էին՝ մասնավորապես դեմքիս հարվածելով։ Դա տևեց այնքան ժամանակ միչև հիվանդի մայր պառկեց ինձ վրա և ասաց, որ դադարեն, պետք չէ, որ իրենց տան մեջ բժիշկ սպանեն։ Վեր եմ կացել տեղիս, դեմքս ամբողջությամբ այրուն էր, թույլ տվեցին իրենց տանը լվացվել և գնացել եմ հիվանդանոց՝ թվում էր քիթս եմ կոտրել, դողում էի, ունեի սրտխառնոց, զգում էի, որ ուղեղի ցնցման ախտանիշներ կան մոտս։

-          Իսկ ի՞նչ են կարողացել անել բուժքույրը և շտապ օգնության վարորդը։

-          Վարորդը սպասում էր մեքենայում և տեղակ չի եղել, թե ներսում ինչ է կատարվում։ Բուժքույրը տարիքով կին է,  զանգահարել է ոստիկանություն և մեր վերադասին։

-          Ոստիկանության աշխատակիցներին հանդիպեցի՞ք կանչի հասցեում։

-          Ո՛չ արագ գնացի հիվանդանոց՝ հետազոտություններ անցնելու։ Ոստիկանության ծառայողները եկան հիվանդանոց և տեղեկացրին, որ վարույթ է նախաձեռնվել և այդ  անձինք ձերբակալված են և եթե ի վիճակի եմ, գնամ բաժանմունք ցուցմունք տալու։

-          Հետազոտություններն ի՞նչ ցույց տվեցին։

-          Ինձ մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, դիմային շրջանի քերծվածքներ և քթի սալջարդ։ Աառջարկել են ստացիոնար բուժում, որից հրաժարվել եմ: Մի քանի օր է՝ արձակուրդում եմ, բայց շուտով նորից դուրս կգամ աշխատանքի։

Գնացել եմ նաև դատաբժշկի, ոստիկանությունում հարցաքննվել եմ, բայց դեռ ինձ հետ կապ չեն հաստատել։ Իմ տեղեկություններով՝ դատաբժիշկն արձանագրել է թեթև մարմնական վնասվածքներ, իսկ 3 ձերբակալված անձինք ստորագրությամբ բաց են թողնվել։

Հեղինակ: Աննա Ավետիսյան