Foto

Հունվարի 4-ի դրությամբ թոքաբորբով հոսպիտալացվել է 237 հիվանդ, արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացությամբ 123 դեպք. Ռոմելլա Աբովյան

Վերջին շաբաթվա ընթացքում նկատվում է սուր շնչառական վարակով հիվանդացության աճ՝ 1.1 անգամ, սակայն այն բնորոշ է ձմեռային այս սեզոնին։ Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն՝ ընդգծելով, որ հիվանդացության դեպքերի 76 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները։

Նա նաև հայտնեց, որ այս տարի շրջանառվող շտամերից են գրիպի Ա, Բ, H1N1, H3N2 ենթատեսակները; «Ունենք նաև այլ սուր շնչառական վարակի վիրուսներ, պարվավիրուս, ռինովիրուս, RS վիրուս, այսինքն և ախտանշաններն են շատ տարբեր լինում սուր շնչառական վարակների և ծանրության աստիճանը, որը կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ անձը վարակված է լինում 2 տարբեր վիրուսներով»։

Ռ.Աբովյանի փոխանցմամբ՝ հունվարի 4-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 582 պացիենտ, որոնց 95 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, թոքաբորբով հոսպիտակացվել է 237 պացիենտ, որոնցից 62 տոկոսն են 0-18 տարեկան երեխաները, վերակենդանացման բաժանմունքում նույն օրվա դրությամբ հոսպիտալացված է78 պացիենտ, որոնց 95 տոկոսը էլի 0-18 տարեկան երեխաներ են։

«Վերջին 14-օրում նաև արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացությամբ 123 դեպք, որը նախորդ 14 օրերի համեմատ 7 դեպքով քիչ է։ Հոսպիտալացումների առումով բավական ցածր ցուցանիշ ունենք, ինչը ապացուցում է այն փաստը, որ մարդիկ հիվանդանում են, բայց հիվանդությունը չի ընթանում այնքան ծանր, որ մարդիկ դիմեն հոսպիտալացման համար։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ այս պահին աշխարհում չկա անհանգստացնող շտամ, հիմնականում թե ամբողջ աշխարհում, թե Հայաստանում շրջանառվում է օմիկրոնի ենթատեսակը»։

Աղբյուր` Փաստինֆո