Հունգարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին հրապարակել է 26 խաղացողից բաղկացած հայտացուցակը՝ ԱԱ-2026-ի Եվրոպական գոտու որակավորման փուլի վերջին երկու հանդիպումների համար։
Հունգարիայի հավաքականը նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալվի Հայաստանի ազգային հավաքականին, իսկ երեք օր անց՝ նոյեմբերի 16-ին, սեփական հարկի տակ կընդունի Իռլանդիայի ընտրանուն։









