Կամավոր ատեստավորմանն այս տարի հայտ է ներկայացրել 6320 ուսուցիչ, որին մասնակցել է 4293 ուսուցիչ։ 1018-ը ցուցաբերել է 70-79 տոկոս արդյունք, 714-ը՝ 80-89 տոկոս, 246-ը՝ 90-100 տոկոս արդյունք․ այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն՝ ամփոփելով 2023 թվականի ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքները:
Ըստ նրա՝ 998 ուսուցիչ համարվում է ատեստավորված և ունի դրույքաչափի փոփոխություն:
Կամավոր ատեստավորման երեք տարվա վերլուծության արդյունքում՝ առանց կրկնակի մասնակցության, 70-100 տոկոս արդյունք է ցուցաբերել և համապատասխան տոկոսով հավելավճար է ստանում 2 697 ուսուցիչ, իսկ 1 133 ուսուցիչ ունի դրույքաչափի փոփոխություն:
Նրա խոսքով՝ 2023 թվականին պարտադիր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը 10 հազար 473 է: Նրա խոսքով՝ վերանայվել է ուսուցիչների պարտադիր ատեստավորման կազմակերպման գործընթացը. 2024 թվականից ուսուցիչն ատեստավորվելու է մասնագիտական կարիքին համապատասխան մոդուլով վերապատրաստում անցնելուց և անհրաժեշտ չափով կրեդիտներ հավաքելուց հետո»,- ասաց Սվաջյանը:









