Foto

«Հրապարակ». ՌԴ ԱԳՆ-ում դեսպան Արսենյանի հետ հրաժեշտի հատուկ միջոցառում են կազմակերպելու

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի վերջերից խոսակցություններ կան Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետկանչի մասին, ինչի վերաբերյալ գրվեց և չհերքվեց։ Սեպտեմբերին Արսենյանը Հայաստանում էր, և բոլորը վստահ էին, որ նա այլևս չի վերադառնալու Մոսկվա: Սակայն, ի զարմանս շատերի, նա կրկին մեկնել է և շարունակում է կատարել դեսպանի պարտականությունները, քանի որ, ըստ մեր աղբյուրի, նոր դեսպանի ագրեմանի հարցը դեռ լուծված չէ։

Տեղեկացանք, որ երեկ Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել՝ ՀՀ անկախության 35-ամյակի առիթով, չնայած Անկախության տոնից 20 օր անցել է: Նրա մտերիմները նշեցին, որ ընդունելությունն Արսենյանը կազմակերպել է իր հաշվին, որը նաև հրաժեշտի միջոցառում կարող էր համարվել։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկայում ՌԴ ԱԳՆ-ում են դեսպանի հետ հրաժեշտի հատուկ միջոցառում կազմակերպելու: Ռուսական կողմն ի սկզբանե թեև որոշ վերապահումներ ուներ՝ Արսենյանի հետ կապված, սակայն հետագայում լեզու գտան, ինչն էլ թերևս նրա պաշտոնանկության պատճառ դարձավ:

Գրել էինք, որ ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ աշխատած 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որը նաև ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է: Բայց ռուսական կողմը կարող է նրա թեկնածությանը չհամաձայնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում