Foto

«Հրապարակ». Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է հանրապետության բուհերը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտանեկան բռնության դեմ օրենսդրությունը խստացնելու նախաձեռնությամբ հանդես եկող Աննա Հակոբյանը, որ հոկտեմբերի 1-ից հայտարարեց մարզեր այցելելու և այս թեմայով ստորագրահավաք անելու վերաբերյալ, մոբիլիզացրել է հանրապետության բուհերը։

Մի շարք բուհերի միջանցքներում մեծ պաստառներ են տեղադրվել՝ հետևյալ գրառմամբ. «Կո՞ղմ եք ընտանեկան բռնության դեմ խիստ և արդյունավետ գործիքակազմ նախատեսող օրենսդրական նախագծերի ընդունմանը ՀՀ Ազգային ժողովում, եթե՝ այո, խնդրում եմ ստորագրել»։ Երեկ տեղեկացանք, որ Տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունն է իրենց կայքում դիմել ուսանողությանը, որ միանան ստորագրահավաքին: Իսկ Ամերիկյան համալսարանում տեղադրվել է այդ պաստառը, կողքը սեղան դրվել: Սակայն ուսանողներից մեկը մեզ ասաց, որ ուսանողներն անտարբեր են այս նախաձեռնության նկատմամբ, հիմնականում կարդում, ժպտում և առաջ են անցնում։ Թե որքան ստորագրություն է հավաքվել այդ բուհում, մեզ պարզել չհաջողվեց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում