Foto

Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստան վերադարձած գերիների առողջական վիճակի մասին

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան վերադարձած գերիների առողջական վիճակին։ Նա հայտնել է, որ «Մուրացան» զինհոսպիտալում իրականացվել են 32 գերիների նախնական բժշկական հետազոտությունը։

«Իրականացվել է նախնական հետազոտություն և բուժզննում։ Այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել։ Նրանց բոլոր կարիքները գնահատվել են և անհրաժեշտ հետազություններն իրականացվել են «Մուրացան» հոսպիտալում»,- ասել է Ավանեսյանը։