Foto

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստան կատարած այցի շրջանակներում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բորբոքը ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել  զոհերի հիշատակին։ Այս մասին  տեղեկանում ենք ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան էջից: