• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

«Փաստ». Հանձնաժողովը դասագրքերում ընդգրկված ուսումնական նյութերի փորձաքննություն կիրականացնի. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել նախարարի 2022 թ. հունիսի 9-ի N 20-Ն հրամանում: Նշվում է՝ անհրաժեշտ է դասագրքերի ստեղծման գործընթացում փորձաքննություն իրականացնող մասնագետներին ընդգրկելու մասին կարգավորումները վերանայել: 2022-2023 թթ. ուսհաստատություններում Հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների դասագրքերի տպագրության անհրաժեշտություն առաջացավ, դասագրքերի ստեղծումն առաջին անգամ իրականացվեց մրցութային եղանակով՝ համապատասխան կարգով սահմանված փորձաքննության իրականացման փուլերով:

2022 թ.-ից մեկնարկել է դասագրքաստեղծման նոր մոտեցում, որը հնարավորություն է տվել հեղինակային խմբերի, նաև ուսուցիչների մասնակցել դասագրքերի ստեղծման գործընթացին: Սակայն գործընթացի ավարտին պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ: Տպագրված դասագրքերում առկա խնդիրները բացառելու, հաջորդ ուստարվա համար տպագրվող դասագրքերը հնարավորինս պատշաճ ընթացակարգով իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ուսումնական նյութը յուրաքանչյուր փուլով անցկացնելու հստակ գործընթաց: Սահմանվել են հանձնաժողովների կազմին, գործառույթներին վերաբերող դրույթներ:

Տարբեր նպատակներով ձևավորված և տարանջատված գործառույթներով հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնելու են հստակ ժամկետներում և եղանակով: Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացնելու է ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննություն: Ներկայացված ուսումնական նյութի բովանդակության գիտականության և չափորոշչին համապատասխանության ստուգումն իրականացվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից, որի կազմում ընդգրկվելու են առնվազն գիտական աստիճան ունեցող մասնագետներ բուհերից կամ գիտական գործունեություն իրականացնող կառույցներից:

Մանկավարժ-մեթոդիստը և մանկավարժ-հոգեբանն ուսումնասիրելու են իրենց մասնագիտական ուղղությամբ համապատասխանությունը: Նկարիչ-ձևավորողը և բժիշկ-հիգիենիստը նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կազմում ներգրավվելու են որպես փորձագետներ: Այս ամբողջ գործընթացի արդյունքում ակնկալվում է, որ հաստատությունները կապահովվեն ավելի որակյալ դասագրքերով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Բարնհեմի բնակիչները Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հարցով հանրաքվե են անցկացնում՝ միգրանտների տեղավորման ծրագրերի պատճառով


    Գերմանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Բերբոքը կդառնա աշխարհաքաղաքական հարցերով արտահաստիքային խորհրդատու


    Հանրապետությունում տեղումներ են սպասվում, նոյեմբերի 22-ին և 25-ին առանձին շրջաններում դրանք կլինեն ինտենսիվ


    Պուտինը Կուստուրիցային պատմել է, թե ինչն է ավելի կարևոր հաղթանակի համար


    Դեմոկրատները կոչ են արել դադարեցնել Իրանի դեմ հարձակողական գործողությունների ֆինանսավորումը


    Վանաձորում իրանական համարանիշներով բեռնատարը հարվածել է 9 մեքենայի, ապա մխրճվել խանութի մեջ. մանրամասներ (video)


    ՀԴԲ-ն հետաքննում է ԱՄՆ-ի քրեական տվյալների համազգային շտեմարանի կոտրումը․ CNN


    ԱՄՆ-ում մեղավոր է ճանաչվել Լոս Անջելեսում 12 մարդու կյանք խլած «Palisades» հրդեհի պատճառ դարձած տղամարդը


    Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինային 7,9 մլրդ եվրո հատկացնելու մասին. սա մինչ օրս ամենախոշոր վճարումն է


    Թրամփը կասկած է հայտնել միջուկային զենքից լիովին հրաժարվելու հնարավորության վերաբերյալ

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]