«Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը վերջին երկու
ամսում ռուսական հեռուստաալիքների կողմից խախտումների վերաբերյալ երկու տեղեկանք է
ուղարկել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն»։ Այս մասին
երեկ հայտարարվեց Ազգային ժողովի
մշտական հանձնաժողովների համատեղ նիստումч 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի
նախագծի նախնական քննարկման ժամանակ։
«Մենք և՛ օրենսդրության, և՛ միջպետական համաձայնագրերով կատարել ենք
մեզ վրա դրված լիազորությունները։ Մեզ վրա դրված է ռուսական հեռուստաալիքներն ամսվա
մեջ առնվազն 5 օր մշտադիտարկել։ Երբ տեսնում ենք մեր օրենսդրության և միջկառավարական
համաձայնագրի խախտումներ, դրանց մասին տեղեկանք ենք կազմում և ուղարկում ենք բարձր
տեխնոլոգիական արդյունաբերության և արտաքին գործերի նախարարություններ։ Այլ գործառույթ
չունենք։ Միայն վերջին երկու ամսում այդպիսի երկու տեղեկանք ենք ուղարկել բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն։ Այստեղ արդեն, ըստ համաձայնագրի, ռուսական կողմի
հետ բանակցողներն են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արտաքին գործերի նախարարությունները»,-
իր ելույթում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
«Հանդիպել եմ Ռուսաստանի թվային զարգացման նախարարի տեղակալի, Տեղեկատվական
տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային
ծառայության ղեկավարի, Ռուսաստանի պետական հեռուստառադիոյի ընկերության ղեկավարության
և ժուռնալիստների միության նախագահի հետ և ներկայացրել եմ ռուսական հեռուստաալիքների
հետ կապված իրավիճակը։ Իմ և հանձնաժողովի մոտեցումը գիտեք։ Մենք դեմ ենք, որպեսզի հանրային
մուլտիպլեքսում որևէ օտար հեռուստաալիք հեռարձակվի»,- ասաց նա։
Ռուսական երեք հեռուստաալիքները
հանրային մուլտիպլեքսից հանելու գործընթացն
իշխանությունն առաջ է տանում մի քանի ամիս շարունակ՝ տարբեր հարթակներից մանր և միջին
իշանավորներ խոսում են դրա մասին, ռուսական եթերից ինչ-որ լուրեր են վերցնում և հայտարարում, որ ՀՀ «ընտրված» իշխանության դեմ
ինչ-որ քարոզչություն է գնում, համացանցային խմբեր են բացում, համակիրներ հավաքագրում
և այլն։ Սովորական մանիպուլատիվ տեխնոլոգիա է, որը, ցավոք, ՀՀ-ում դեռ աշխատում է։
Հակառուսականության հերթական քայլն է, բայց, այնուամենայնիվ, պետք է հետևանքների սպասել։
ՀՀ ներկայիս իշխանությունը,
ըստ մի շարք քաղաքագետների, բերվել է իշխանության՝ 3 գործողություն կատարելու համար.
Արցախի հայաթափում և հանձնում, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղում և «Զանգեզուրի
միջանցքի» հանձնում։
Հիմա ՌԴ-Հայաստան, ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները գրեթե սառեցված են, ՀՀ վարչապետը նոր ռազմավարական դաշնակցի փնտրտուքներում է։ Նույնիսկ ակնարկվում է ՌԴ 102-րդ ազմաբազան երկրից հանելու հարցը, սպառազինության ձեռք բերման նոր մեխանիզմներ է մշակվում և այն։
Իսկ հակառուսական քաղաքականություն
վարելուն և նման կոշտ քայլերին ի պատասխան ի՞նչ կարող է անել Ռուսաստանը։ Պետք է հիշել,
որ ՀՀ-ն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), որի հետ տնտեսական
շրջանառությունը ՀՀ տնտեսության էական մասն է ապահովում, ՌԴ-ն հանդիսանում է ՀՀ գյուղմթերքի
արտահանման ամենամեծ շուկան, այլընտրանք ևս փնտրում են։ Սակայն պետք է մի պահ պատկերացնել՝
եթե ՌԴ որոշի ՀՀ-ից այլևս ապրանքներ չներկրել, ՌԴ-ից մատակարարվող ապրանքներն էլ կամ
հրաժարվի վաճառել կամ էլ ավելի թանկացնի, գազի
գնի սակագնում էլ փոփոխություններն անսպասելի չեն, եթե փորձի անհարմարություն պատճառել
ՌԴ-ում բնակվող և այնտեղ աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների համար և այլն։ Սա ինչպե՞ս
է կոմպենսացնելու ՀՀ իշխանությունը։
Եվ այս ամենն արվում է այն դեպքում, երբ ՌԴ-ն, բացի
գազի մատակարար լինելուց, նաև ապահովում է ՀՀ էներգետիկ անվտանգությունը: ՔՊ-ական պատգամավոր
Գուգեն Մելիքյանը հայ ժողովրդի փոխարեն հայտարարում էր, որ ՀՀ քաղաքացիներն առանց գազ
էլ կմնան, իսկ ՀՀ քաղաքացին համաձա՞յն է և՛
առանց գազ, և՛ առանց լույս մնալուն, հանուն ինչի՞, որոշված չէ։
ՌԴ-ն սովորաբար շատ արագ հակահարված է հասցնում բոլոր նրանց, ովքեր դեմ են գնում
իրեն: Տարածաշրջանից էլ հեշտությամբ դուրս չի գալու, իսկ եթե դեռ լռում է, ապա կարելի
է ենթադրել, որ հակահարվածն ավելին քան ուժգին է լինելու, եթե ՀՀ իշխանությունը կանգ չառնի։









