Foto

Երգչուհի Ալլա Լևոնյանը «Toyota»-ով վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի համար. վիրավոր կա

Նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com-ը գրում է, որ ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած թիվ 50 երթուղին սպասարկող  «Zhongtong» մակնիշի ավտոբուսը:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ալլա Լևոնյանը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը, իսկ ավտոբուսն էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Toyota»-ի վարորդը հայտնի երգչուհի Ա. Լևոնյանն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում