Foto

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արա Աբրահամյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արա Աբրահամյանին՝ Ազգային միասնության տոնի առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի Արա Արշավիրի.

Շնորհավորում եմ Ձեզ Ազգային միասնության տոնի առթիվ:

Ռուսաստանի պատմությունը, նրա հզորությունն ու պետականությունը կերտվել են մեր նախնիների բազմաթիվ սերունդներով, նրանց տոկունությամբ, արիությամբ և անձնուրացությամբ:

Հայրենիքի հանդեպ անկեղծ սերը, մասնակցությունը նրա ճակատագրին և այս օրվան, մեզ համար ամուր բարոյական հիմք են հանդիսանում, օգնում են հասնել նախանշած նպատակներին՝ հանուն Հայրենիքի:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք»: