Foto

Հայրենադարձության հայեցակարգ ունենալը կեղծ կոնցեպտ է կամ Սինանյանի անգործության մասին ինքնափոստովանական ցուցմունքը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԱԺ-ում պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, նշեց․ «Հայրենադարձության հայեցակարգ ունենալը կեղծ կոնցեպտ է»։

Սա ասում է մի մարդ, ում պաշտոնից բխող պարտավորությունն է հայրենադարձությանը խթանաելը։ Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետի կողմից կանոնադրության հաստատմամբ՝ 2019 թվականի հունիսի 11-ից իր գործունեությունը սկսեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
Գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների հզորացման համար, ինչն իրագործվում է ռազմավարության, քաղաքականության և ծրագրերի մշակման միջոցով:
Գրասենյակի ռազմավարական ուղղությունները 9 են։ Դրանցից 6-րդ կետը սահմանում է՝  խթանել հայրենադարձությունը և հայրենադարձների սահուն ինտեգրումը։  Մնացյալ դրույթներից յուրաքանչյուրի մեջ հիմքն ու գաղափարը Սփյուռի հետ կապն ապահովելն է, հայ հասարակությունում նրանց ներգրավվումը և դրա տարածումը, որպիսի հայաստանյան կյանքից դուրս չմղվեն և հայրենադարձվելիս սահուն ինտեգրվեն։

Երբ այս մարդը իր առջև դրված, իր պաշտոնից բխող ռազմավարական ծրագրին ինքը չի հավատում, ապա ինչպե՞ս կարող է հաջողել իր աշխատանքում։ Սա Սինանյանի անգործության վերբերյալ ինքնախոստովանական ցուցմունք է։ Դեռ մի բան էլ ԱԺ-ում համոզում է, որ նախկիում ինչ արել են հայրենադարձության համար, իմաստ չի ունեցել, դրա համար էլ հիմա նույնիսկ ներկայացուցիչ ունենալու կարիք չկա։ Սակայն մեծապես նախկինների գործողությունների այդյունքում էր, որ Ապրիլյան և 44 օրյա պատերազմների ժամանակ Սփյուռքն իր ողջ ներուժով աջակցում էր ՀՀ-ին։

Գաղափարները կեղծ կոնցեպտ անվանող պաշտոնյաներն են, որ երկիրը դարձնում են այն՝ ինչ ունենք այսօր։ Իսկ ՀՀ հարկատուները շարունակում են ամեն ամիս պարտաճանաչ վճարել այս և նրա կարծիքը կիսող պաշտոնյաների աշխատավարձերը։

Հեղինակ: Աննա Ավետիսյան