Foto

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը կարծում է, որ Հայաստանը դուրս չի գա կազմակերպությունից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պատճառ չի տեսնում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանում շատ քաղաքական ուժերի հետ, հետևաբար, իմ կարծիքով, դրանք ժամանակավոր երևույթներ են, բայց ամեն դեպքում, Հայաստանը կլինի Ռուսաստանի, Բելառուսի և ՀԱՊԿ-ի հետ»,-ասել է Բորդյուժան:

«Ես չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի, պարզապես չեմ կարող պատկերացնել այդ ապագան, քանի որ Հայաստանն այնքան ինտեգրված է Ռուսաստանին, և ոչ միայն տնտեսապես, որովհետև Ռուսաստանում ապրում են հսկայական թվով հայեր՝ շուրջ մի քանի միլիոն»,-ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը։