Հորմուզի նեղուցով նավարկող նավթատար լցանավն անհայտ զինամթերքի հարվածի է ենթարկվել է Օմանի ափերի մոտ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO)։
Վարչության տվյալներով՝ տեղի իշխանությունները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Օմանի Խասաբ քաղաքից դեպի հյուսիս ընկած շրջանում։ Արկը դիպել է նավի մեքենայական բաժանմունքին այն պահին, երբ այն շարժվում էր դեպի նեղուցի ելք։
«Անձնակազմի անդամներն ապահով են, բոլորը գտնվում են նավի վրա։
Այս հաղորդագրության պատրաստման պահին վնասների չափերի և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ տեղեկությունը բացակայում է», – հայտարարել է UKMTO-ն։









