Foto

Արտաշես Ադամյանը միացել է Վեստ Արմենիայի մարզչական շտաբին

«Վեստ Արմենիայի» մարզչական շտաբին է միացել փորձառու մարզիչ Արտաշես Ադամյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արտաշես Ադամյանը նախկինում աշխատել է «Ուրարտու», «Ալաշկերտ» և «Լեռնային Արցախ» ակումբներում։

Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Վեստ Արմենիան» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին»։