Foto

Բրիտանական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մոտեցել են Ռուսաստանի պետական սահմանին․ ՌԴ ՊՆ հայտնում է՝ սահմանի խախտման փորձը կասեցվել է

Ռուսաստանի պետական ​​սահմանին են մոտեցել բրիտանական օդուժի RC-135  հետախուզական  ինքնաթիռը և Typhoon բազմաֆունկցիոնալ երկու կործանիչներ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Սև ծովի օդային տարածքը վերահսկելիս ռուսական կողմը  3 օդային թիրախ է նկատել, որոնք մոտենալիս են եղել ՌԴ պետական սահմանին։ Դրանք բացահայտելու և ՌԴ պետական սահմանի խախտում թույլ չտալու նպատակով օդ են բարձրացել ռուսական հակաօդային պաշտպանության Су-27 երկու կործանիչներ։

Ինչպես հայտնում են ՌԴ ՊՆ-ից, դրանց անձնակազմերը բացահայտել են, որ օդային թիրախներից մեկը բրիտանական օդուժի RC-135 ռադիոհետախուզական ինքնաթիռ է, մյուս երկուսը՝ Typhoon բազմաֆունկցիոնալ կործանիչներ։

«Ռուսական կործանիչների մոտենալուն պես՝ օտարերկրյա ռազմական ինքնաթիռները շրջվել են ու հեռացել Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանից։ Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանի խախտում  կատարել թույլ չի տրվել»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։