Foto

Լիտվայի վարչապետը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լիտվայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։  

Լիտվայի վարչապետը շրջայց է կատարել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծառ տնկել Ծիծեռնակաբերդի հիշողության պուրակում։

Լիտվայի վարչապետին ուղեկցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։