Foto

Աթենքում քաղպաշտպանության նախարարության հարկից կասկածելի ծրարի պատճառով մարդկանց տարհանել են

Աթենքում փոստով ստացված կասկածելի ծրարի հայտնաբերումից հետո տարհանել են քաղաքացիների պաշտպանության նախարարության առաջին հարկում գտնվող մարդկանց, հայտնում է Kathimerini-ն։

Գերատեսչության շենքը Գուդի թաղամասում է։

Նախնական տվյալներով՝ ծրարն ուղարկողը, ենթադրաբար, արտասահմանում է։ Որպես ստացող նշված է միայն նախարարության հասցեն։

Ըստ անվտանգության սահմանված ընթացակարգերի՝ շենքի մոտ են ուղարկվել շտապօգնության և հրշեջների բրիգադներ։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։