Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն ժամանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դիմավորել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հանդիպումը ընդլայնված կազմով, որին կհաջորդեն մամուլի համար հայտարարություններ։









