Foto

Մեզ համար կարևոր է խաղաղությունը․ Քանանին ՝ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին

 «Ադրբեջանցի գործընկերները պետք է պատասխանեն այդ հարցին», - այս մասին հայտարարել է  Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունները Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին, փոխանցում է ԻՌՆԱ-ն։

«Մեզ համար կարևոր է խաղաղությունն ու կայունությունը Կովկասում: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Մենք տարածաշրջանային մեխանիզմը համարում ենք խնդիրների լուծման միակ ճանապարհը», - հավելել է ԱԳՆ խոսնակը։