Ալիևը կրկին հոխորտում է, այս անգամ` Արցախի մայրաքաղաք Ստեփանկերտից։ Այնտեղ
ձայնn ավելի բարձ է հնչում։
«Եթե Հայաստանում ինչ-որ ուժ դեռ մտածում
է ռևանշի մասին, թող ուշադիր նայեն» Արցախի նախկին ղեկավարների գերեվարման
կադրերը։ Ալիևը վերջիններիս ծաղրածու է անվանել։ «Հետաքրքիր է՝ այս շենքերից մեկում
նստած մարդը, ով իրեն «վարչապետ» էր կոչում, կհամարձակվի՞ այսօր
մեզ սպառնալ։ Այսօր քննչական մեկուսարանում նրան նույնպես թեյ են մատուցում...»։ Նա
խոստացել է, որ ադրբեջանցիները «հավերժ» կմնան Արցախում։ Եվ այս ամենը
Բաքվի բռնապետն ասում է Արցախի դրոշի վրա կանգնած։
Ո՞վ է թույլ տվել այս արարածին, որին 30 տարի Հայաստանում անունով կամ ազգանունով
չէին ճանաչում, փոխարենը ասում էին «ոչխար կամ ռուսերեն՝ баран», հոխորտալ այսպես։
Միայն ու միայն ՀՀ ներկայիս իշխանությունը, որը ոչ միայն չի վիրավորվում, այլև նույնիսկ և չի պատասխանում
Բաքվի բռնապետի վիրավորանքներին, այն
իշխանությունը՝ ով հայտարարեց, թե Արցախն Ադրբեջան է, Գորիս-Կապան ճանապարհն՝ Էյվազլի, որ Սև լճի 20%-ի համար կռիվ չեն տալու, որ Ադրբեջանի ամենանտակտ ղեկավարը,
ցեղասպանը կիրթ է և կառուցողական։
Ալիևն արդեն հասել է Ստեփանակերտ, Արցախի ղեկավարները գերեվարված
են, ՀՀ իշխանությունն անվերապահորեն կատարում
է նրա բոլոր պահնջները, սակայն Ալիևին չի դադարում հետապնդել ՀՀ նախկին իշխանությունների
ստվերը, զգում է, որ իր հաղթանակը կարող է այնքան ժամանակ գոյություն ունենալ, քանի
դեռ ՀՀ-ում այս իշխանությունն է։ Ամեն հնարավոր
առիթով Ալիևն անդրադառնում է ՀՀ-ում «ռևանշիստական» ուժերին և նրանց է դիմում։ Ակնհայտ
երևում է Բաքվի բռնապետի հոգեբանական բարդույթը՝ իրեն և հորը հաղթած ղեկավարների
մասին նույնիսկ մտածելիս։ Եթե Ալիևն հիմա պարզապես հոխորտում է, իսկ դեմքին վախվորածությունն
է, ապա ժամանակին նրա հայրն ապտակ էր ստանում ՀՀ ղեկավարների կողմից։
Ալիև կրտսերը նման է այն երեխային՝ ում ճնշել են բակում խաղալիս, ստիպել այս կամ այն բանն անի, հայրն էլ ի զորու չի եղել ընտանիքը պաշտպանել և հանկարծ, ինչ-որ հաջողությամբ, նրան տվել են ինչ-որ բան ղեկավարելու հնարավորություն, որտեղ աշխատում են այդ բակի երեխաներից մի քանիսը, ինքն էլ, բնականաբար, փորձում է ինքնահաստատվել, բայց հիշում է, որ այդ բակում տերեր կան ու սարսափում է նրանց հանդիպելուց, քանի որ էլի ուղարկելու են արևածաղիկ գնելու։ Ցավալին այն է, որ «բակի բնակիչները» դեռ չեն գիտակցում, որ Ալիևի հետ պետք է վարվել ինչպես նախկինում, գոնե միայն նրա համար, որ այս տեսակը հիշի, որ իր գործն արևածաղիկի վազելն է։
Իրականում հնարավոր է նրան կրկին «արևածաղիկ գնելու» ուղարկել, քանի որ ամեն օր աշխարհաքաղաքական վերադասավորումներ
են տեղի ունենում։ Եթե հիմա աշխարհը, գերտերությունները թույլ են տվել, որ Ալիևն այսչափ
լկտիանա և իրեն պահի կոմպլեքսավորված դեռահասի նման, ապա մի օր այդ գեևրտերությունները հիշելու են դրա մասին,
իրենց պետությունների շահերից ելնելով, և իրերն իրենց անուններով են կոչելու։ ՀՀ-ին
պետք է առնվազն այնպիսի իշխանություն, որ այնպես կանի, որ մեր և նրանց շահերը համընկնեն։









