Foto

Սա դաս է բոլորի համար, ովքեր միջնորդության համար կթեքվեն դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին

ԼՂ-ի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ Մակրոնի միջնորդության հետ, նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հարցազրույցի ընթացքում

«Տեսեք՝  դա ինչի հանգեցրեց. Ֆրանսիան ցանկացավ իր ձեռքը վերցնել միջնորդական օրակարգը և ասել՝  ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես Ռուսաստանը: Հենց որ արևմտյան գաղափարախոսությունը սկսեց մխրճվել իրավիճակի մեջ, ամեն ինչ փոխվեց»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ դա կարող է դաս ծառայել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք։

«Ի վերջո, Փարիզն այս անգամ նույնիսկ հարկ չհամարեց որևէ բառ գտնել՝ ինչ-որ կերպ բացատրվելու համար»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։